«Բարսելոնա»-ին անհրաժեշտ է Մարկինյոսը
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի պաշտպան Մարիկնյոսի նկատմամբ: Կատալոնյան ակումբը 20-ամյա բրազիլացու համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը նախորդ ամռանը բրազիլացու տրանսֆերի համար «Ռոմա»-ին վճարել էր 31,4 մլն եվրո:
Մարկինյոսը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 5 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում: