211652_close_icon
views-count3922 դիտում article-date 09:40 25-07-2014

Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդները․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ: Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է: Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է»,–գրում է թերթը։ Թերթը զրուցել է նաև ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․ - Ես, գիտեք, ամաչում եմ, որ գնամ, ամաչում եմ, որովհետև ինձ նման, ինձանից ավելի լավ տղաներ, հարյուրավոր մարդիկ այսօր դրսում են: Այ, նրանց համար ես կամաչեմ: Ես որ գնամ աշխատեմ, իրենք չաշխատեն, ես կամաչեմ նրանց համար, որովհետև պրոֆեսիոնալ տղաներ, բոլորը փողոցում են: Կանչեցին, ասացին՝ դիմումը գրեք, գնացեք, ամբողջ դատախազության համակարգում: - Բայց հիմա ուրիշ կառույցի մասին է խոսքը: - Ուրիշ կառույց այդ տղաներին էլ թող տանեն, բոլորին, ովքեր իսկապես պրոֆեսիոնալ են: Այ, այդ ժամանակ նրանց գնալուց հետո կարելի է մտածել՜ արժե՞ գնալ, թե՝ չէ ես ուղղակի խոսում եմ, որովհետև նման առաջարկ չի եղել, լինի, կմտածեմ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր