211652_close_icon
views-count78711 դիտում article-date 13:04 20-12-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել. վիրավորին մեքենայի տակից դուրս է բերել ու տեղում բուժօգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով (կոտրվել է կարդանը), բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության է հասել նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը, դուրս է բերել, կարելի է ասել, ավտոմեքենայի տակից, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն: 

Վիրավորին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 
 
Ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ ֆիլիպպ Ստեփանյանը: 

Վթարի մասին ոստիկանության Արարտաի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր