Տուր ու դմփոց ` վրացական և թուրքական թիմերի մրցավեճից հետո. տեսանյութ
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում միմյանց հետ մրցել են վրացական «Չիխուրա» և թուրքական «Բուրսասպոր» ակումբները: Թիմերի միջև կայացած երկու հանդիպումները ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի արդյունքներով և հաղթողին որոշելու համար նշանակվել են հետխաղայա 11 մետրանոց հարվածներ, որոնք ավելի դիպուկ են իրացրել վրացիները: Եզրափակիչ սուլիչից հետո երկու թիմերի խաղացողների և մարզիչների միջև քաշքշուկ է սկսվել:
Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները` կողմերի միջև վեճ է ծագել նաև հետխղայա մամուլի ասուլիսի ժամանակ: