211652_close_icon
views-count16042 դիտում article-date 22:07 24-07-2014

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi Pajero-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Հակոբյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 147-րդ կմ հատվածում իր կողմից վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 19 US 606 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մեքենան գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Սուրեն Գասպարյանը ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը Դիլիջանում հայտնի մարզական ընկերություններից մեկի ներկայացուցիչն է և երկար տարիներ Դիլիջանում զբաղվել է մարզական գործունեությամբ:

Նմանատիպ նյութեր