211652_close_icon
views-count6028 դիտում article-date 21:47 12-05-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Արման Սարգսյանը իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավոտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գոռ Աբրահամյանն ու պարեկ Արմեն Աթաբեկյանը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր