211652_close_icon
views-count2193 դիտում article-date 17:01 24-07-2014

ԱԺ նախկին պատգամավորը բարձրաձայնում է, որ 174 դպրոցի դատապարտված նախկին տնօրենը փորձում է նորից տնօրեն դառնալ

Երեւանի քաղաքապետարանի թիվ 27 դպրոցի նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է կրկին դառնալ նույն դպրոցի տնօրեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ նախկին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից: Նրա փոխանցմամբ՝ այսօր՝ թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, Ս. Սարգսյանը դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը: «Կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թիվ 174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) եւ արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք չկա: Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»,- ընդգծում է Անահիտ Բախշյանը:

Նմանատիպ նյութեր