211652_close_icon
views-count2036 դիտում article-date 15:36 24-07-2014

22-ամյա երիտասարդը ոստիկանի է ծեծել

22-ամյա Պողոս Փամբուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, տվել է հայհոյանքներ և գոռգռացել: Այդ նույն ժամանակ ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Արմեն Գրիգորյանը և Զորայր Գալստյանը Պ. Փամբուկյանին կարգի հրավիրելու համար մոտեցել են նրան և պահանջել դադարեցնել հայհոյանքներն ու գոռգոռոցները: Սակայն Պողոս Փամբուկյանը, չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով հարվածել է Արմեն Գրիգորյանի կրծքավանդակին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր