Նոր մանրամասներ Հայկ Հարությունյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին. պարզվում է՝ նա ժամանակավորապես չի աշխատում
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը աշխատանքի չի գալիս ժամանակավորապես: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ավելացրեց նաև, որ այս ընթացքում նրա պարտականությունները կատարելու է վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Միաժամանակ նշեց, որ ավելին ասել չի կարող:
Հիշեցնենք, որ մամուլը տեւական ժամանակ գրում է, թե Հայկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս նաև հեռախոսազանգերին չի պատասխանում: