3197 դիտում
09:31 18-07-2014
Հայկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 7-ին «Ժամանակ»-ը գրել էր, որ Հարությունյանը արձակուրդից այլեւս չի վերադառնալու իր պաշտոնին, տեղեկացրել էինք նաեւ, որ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: «Ես «Հրազդան» ՔԿՀ-ի պետն եմ ու այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով»,- մեզ ասաց Նավասարդյանը:
Փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել, սակայն արդարադատության նախարարությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հայտարարելով, որ «որեւէ բան լինելու դեպքում մենք կտեղեկանանք»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10032 դիտում
15:30 05-03-2018
Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
14200 դիտում
11:26 08-05-2018
ՊԵԿ-ը հերքում է. Վարդան Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»