Երևանը մի տեսակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին հարյուր օրվա ամենանշանակալի արդյունքը այն է, որ Երևանը մի տեսակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, բողոքի ակցիաների մասին սպառնալիքներից, հրաժարականների պահանջներից: Սա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով և քաղաքական սեզոնի փակմամբ: Կարող է լինել, սակայն, բոլորովին այլ բացատրություն. պարզապես, Աժ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում:
Սրա համար ուներ հիմնավոր պատճառ, նրա և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տարիների ընթացքում աճող լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանար: Այս է պատճառը, որ Աժ նախագահի պաշտոնում Աբրահամյանն ամեն ինչ անում էր, որպեսզի կառավարության գործունեությանը վերաբերվող քննարկումները մաքսիմալ տպավորիչ լինեն և ընդգրկում ստանան: Սա չի նշանակում, իհարկե, թե այդ բողոքները կամ քննարկումները նա ինքն էր կազմակերպում: Սա նշանակում է, որ նա իրենից կախվածն էր անում, որ այդ քննարկումները հնարավորինս լայն քաղաքական արձագանք ստանան:
Արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը դարձավ անխուսափելի, որովհետև նրա դեմ միավորվել էին ոչ միայն ոչ իշխանական քառյակի ուժերը, այլ Հովիկ Աբրահամյանը իր խորհրդարանական հենարանով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։