Դիտավորյալ իր ոտքին կրակողը դատապարտվեց կալանքի. aravot.am
Բերդի բնակիչ, 1990թ. ծնված Արտյոմ Քոսակյանը լինելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. փետրվարի 18-ին զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել եւ դիտավորյալ կրակոց է արձակել իր ձախ ոտնաթաթին, իր առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որը հանգեցրել է իր կողմից զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ նա անձնական բնույթի խնդիրների պատճառով է նման քայլի դիմել:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քոսակյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, միջնորդությունը բավարարվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/23/482622/]այստեղ[/url]: