211652_close_icon
views-count35714 դիտում article-date 16:46 09-03-2022

«Կիսաբաց լուսամուտներում» ծնողներին անբարոյական անվանելու պատճառով էր ոտքին կրակոց ստացածը հորեղբոր տուն կռիվ գնացել. Aravot.am

Օրեր առաջ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման «պատճառով» եղբորորդու հետույքին կրակած Սամվել Պետրոսյանը (տեսապատկերում) միջադեպից ինքն էլ է վնասվածքներ ստացել գլխի շրջանում, այս պահին հիվանդանոցում է։

«Հա, ես ոստիկանությանն էլ ասել եմ, որ կրակել եմ։ Բա եկել է տանս վրա, տվել շուշեքը ջարդել, ինձ էլ է խփել, 15 րոպե մնացել եմ պոլի վրա, նոր էն հիվանդ տղես վեր է կացել, եկել է՝ վերկացրել է ինձ։ Հետո էլ գնացել եմ, սեյֆիս դռները բացել եմ, զենքը հանել եմ… Էդ նախազգուշացում եմ արել, որ խելոք պահի քեզ, արա՛, ոչ մի բան չեմ բողոքել իր ծնողներից «Կիսաբաց լուսամուտներում», ոչ մի բան չեմ խոսացել իր ծնողների մասին, տո իմ ախպոր երեխեն է, ուրիշ մարդ չի: Ես պատերազմի հերոս մարդ, եկել է իմ վրեն՝ եսիմ ինչեր է անում։ Պատուհանը բացել եմ, տվել է ճակատիս, ընկել եմ, գլուխս ջարդվել է, ոսկորս ջարդված է», -Aravot.am-ին պատմեց Սամվել Պետրոսյանը:

Ըստ նրա՝ իր տան վրա հարձակվելու պատճառը եղբորորդու ՝ ալկոհոլի ազդեցության տակ եղած լինելն է. «Պատճառը շատ գիտեմ, զխտկված, խմած է եղել։ Ուրիշ մարդու էլ է դանակով խփել, դանակն էլ ըտեղ ընկած է եղել, ոստիկանները տարել են, էդ ինչի չեն ասում»:

Սամվել Պետրոսյանի եղբորորդու՝ Մհեր Պետրոսյանի կինն էլ մեզ հետ զրույցում այլ բան պատմեց. «Այսօրվա պահի դրությամբ չգիտեմ՝ հիվանդանոցո՞ւմ է, թե՞ ոչ: Ես հիմա Ղարաբաղում եմ, չեմ կարողանում հետը կապվել, գիտեմ՝ վիրահատված պառկած է: Ճիշտն ասած՝ սխալ տեղեկություն է գրված, թե հետույքին է կրակել, կրակոցը եղել է հաշմանդամ ոտքի հետեւի մասին՝ բդին, ինքը 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսնուս հորեղբայրը գնացել է «Կիսաբաց լուսամուտներով» խայտառակել ամուսնուս ծնողներին, անբարոյական է կոչել։ Ամուսինս գնացել, կանչել է, դուռը չեն բացել։ Ինչ-որ քարով էլ տան անդամները խփել են, այդ տունն էլ մերն է»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ-ն ահազանգել էր ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված հասցե էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Մինասյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փիլոյանը։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել էր Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, և այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել էր տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել էր նրա գլխին։ 

Այդ մասին ոստիկաններին հայտնել էր Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել էր իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել էր նշված հասցե, որպեսզի պարզեր, թե ինչու էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։

Ինքը թակել էր դարպասը, սակայն ոչ ոք չէր բացել, և երբ փորձել էր հեռանալ, լսել էր կրակոցի ձայն, ու զգացել էր, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր