Մխիթարյանի գոլը` «Օսնաբրյուկ»-ի դարպասը. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Երեկ դորտմունդցիները ստուգողական խաղ անցկացրեցին «Օսնաբրյուկ»-ի հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Յուրգեն Կլոպի սաներին պարտությունից փրկեց երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը, ով «Բորուսիա»-ի վերջին երեք ընկերական խաղերում իր 4-րդ գոլը խփեց: