211652_close_icon
views-count3213 դիտում article-date 16:40 23-07-2014

32-ամյա Էդիտան, ներկայանալով որպես բարեգործ, թալանել է գյուղերում բնակվող անապահով ընտանիքներին

32-ամյա Էդիտա Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ և Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչներին ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի «Կարմիր խաչի» գրասենյակի անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք իրացնելու պատրվակով խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, նրանցից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի` ընդհանուր 677000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Բերդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր