Մովսիսյանը և Օզբիլիսը մասնակցել են «Սպարտակ»-ի մարզմանը
Այսօր Տարասովկայում տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ»-ի «բաց» մարզումը, որին մասնակցել են նաև վնասվածքներ ստացած Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Մաջեդ Ուորիսը և Սերգեյ Բրիզգալովը: Այս մասին հայտնում է Championat.com-ի թղթակից Լեոնիդ Վոլոտկոն:
Սպարտակցիների մարզումը կրել է վերականգնողական բնույթ, քանի որ մեկ օր առաջ թիմը ընկերական հանդիպում է անկացրել «Շիննիկ»-ի հետ: Մարզումը անցկացրել են գլխավոր մարզիչ Մուրաթ Յակինի օգնականները: