Մովսիսյանը և Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական` մասնակցելու Ռուսաստանի ընտրանու հետ խաղին
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական` մասնակցելու 2014թ. մարտի 5-ին Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին: