211652_close_icon
views-count2599 դիտում article-date 09:59 23-07-2014

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններո՞վ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա և մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձևով «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսևորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին: «Ժոդովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբևէ չի կոպտում, առավելևս բղավում: Շատ ենք ցանկանում հավատալ, որ նախարարության աշխատակիցը ճշմարտությունն է ասում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր