2128 դիտում
09:05 23-07-2014
Քննչական կոմիտեում բավականին բարձր են վարձատրվելու․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ սահմանված օրենքի՝ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների: Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու է 300 հազար 300 դրամ, այնուհետև ըստ աստիճանների լինելու է 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու է 92 հազար 400 դրամ: Այսպիսով՝ կարելի է ասել, որ քննչական կոմիտեի աշխատակիցները բավականին լավ են վարձատրվելու:
Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանի ապագա աշխատակազմին, ապա ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այնտեղ լինելու են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը, Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինս երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռևս նման առաջարկ չի ստացել: Հարցին՝ եթե առաջարկ լինի մերժելո՞ւ է, պատասխանեց. «Երկար կմտածեմ, շատ երկար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»