211652_close_icon
views-count2697 դիտում article-date 17:36 22-07-2014

Երևանի պոլիկլինիկայի և մանկապարտեզների աշխատակիցներին պարտադրում են 2,000 դրամանոց «Արցախ» լոտոյի տոմս գնել

Երեւանի պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների աշխատակիցներին հատը 2 հազար դրամով «Արցախ» վիճակահանության տոմս են վաճառում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին թիվ 17 պոլիկլինիկայի աշխատակիցները: «Աշխատակիցների աշխատավարձը սկսում է 30 հազար դրամից, բայց մեզ պարտադրում են, որ մենք 2 հազար դրամանոց տոմս գնենք: Իսկ շահումը կենցաղային իրեր են՝ գորգ եւ բնակարան: Միայն մեզ մոտ 230 աշխատակից կա, մինչև հիմա ոչ ոք ոչինչ չի շահել: Կամ ինչու՞ պետք է գնենք»,- ասացին նրանք՝ խնդրելով, որպեսզի պատկան մարմինների կողմից խնդրին լուծում տրվի: Միաժամանակ ավելացրին, որ իրենց պոլիկլինիկայում առկա խնդիրը Երեւանում համատարած բնույթ է կրում:

Նմանատիպ նյութեր