Արսեն Բեգլարյանը հեռացավ «Շիրակ»-ից
Այսօր երկկողմանի համաձայնությամբ «Շիրակ»-ը խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ, հայտնում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Արսեն Բեգլարյանը «Շիրակ»-ի հետ մասնակցեց մի քանի ընկերական հանդիպումների և պաշտպանեց «Շիրակ»-ի դարպասը Եվրոպա լիգայի Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ առաջին հանդիպմանը:
Մի քանի օր անց «Շիրակ»-ը կներկայացնի նոր դարպասապահի: