Պայթյուն՝ Քաբուլի օդանավակայանում․ զոհվել է 4 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 3 օտարերկրացի և 1 աֆղանցի թարգմանիչ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Մահապարտ֊ահաբեկիչը պայթյուն է իրականցրել՝ զինվորականների համար նախատեսված ելքի մոտ։
Ըստ International Business Times֊ի տվյալների՝ պայթյունը գրանցվել է առավոտյան ժամը 6․30֊ին։ Դեպքի առնչությամբ ոչ մի կազմակերպություն դեռ պատասխանատվություն չի ստանձնել։