3363 դիտում
09:03 22-07-2014
Չարենցավանում հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն են տանում․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է․ «Oրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին խմբագրություն և իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքում գործող դիահերձարանի անմխիթար վիճակից. «Դա ոչ թե դիահերձարան է, այլ չգիտես՝ ինչ է: Բացակայում են ամենատարրական պայմանները: Հերձելուց հետո անհրաժեշտ է մահացածին մեկ այլ դիահերձողի մոտ տեղափոխել որովհետև ահավոր հոտ է գալիս, ինչպես հարկն է՝ չեն մշակում դին:
Պատկերացնում եք, մահացողի հարազատը, փոխանակ իր վիշտը սգա, ստիպված հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն է տեղափոխում: Երբ իրենց հարցնում ենք՝ ինչումն է խնդիրը, վերջիններս ամեն ինչ բարդում են սառնարանների վրա, ասում են, թե դրանք չեն աշխատում...»,-մեզ հետ զրույցում վրդովված ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը, ում գլխով, ըստ իր պատմածի, վերջերս է այս ամենն անցել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1921 դիտում
12:08 30-11-2014
Ավստրայիայում գողացել են հանգուցյալին տեղափոխող ավտոմեքենան
103633 դիտում
17:56 17-02-2016
Արտառոց դեպք Արարատի մարզում. 92-ամյա մահացածի փոխարեն դիահերձարանից հարազատների տուն են բերել այլ անձի դի. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
991 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»