Չինաստանի հարավային մի շարք նահանգներում ուրբաթ օրը գրանցված «Ռամասուն» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 56֊ի, անհետ կորած է համարվում 20 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի քաղվարչության նախարարությանը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ տուժել է մոտ 11 մլն մարդ։ Փոթորկի հետևանքով հասցված վնասի չափը 1,1 մլրդ դոլար է կազմել։
Նշենք, որ «Ռամասուն»֊ը վերջին 40 տարիների ընթացքում գրանցված ամենահզոր թայֆուն է համարվել։