Չինաստանի հարավային մի շարք նահանգներում ուրբաթ օրը գրանցված «Ռամասուն» թայֆունի հետևանքով զոհվել է 46 մարդ, 25֊ն անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Փոթորկի հարվածից ավերվել է ավելի քան 6 հազար, վնասվել՝ շուրջ 16 հազար շինություն։ Տուժել է 75,5 հազար հա ցանքային տարածք։ Թայֆունի հետևանքով հասցված վնասի չափը 1,1 մլրդ դոլար է կազմել։ Տուժել է մոտ 10 մլն մարդ։
«Ռամասուն»֊ը վերջին 40 տարիների ընթացքում գրանցված ամենահզոր թայֆուն է համարվել։