1452 դիտում
14:24 21-07-2014
Ֆիննախի հաշվետվությունը՝ հուլիսի 10-19-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ
Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են 51 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում համապատասխան հարկ վճարողներին 651.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել, այդ թվում.
բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 8 ստուգումների արդյունքում արձանագրվել է 639.5մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորություններն արձանագրվել են «ՈՒՐԱԽ ԵՎ ՏԽՈՒՐ» ՍՊԸ-ի մոտ` 428.5մլն դրամ և «ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ-ի մոտ` 198.1մլն դրամ:
Հայտարարագրած շրջանառությունների, գների և ծավալների ճշգրտման նպատակով`
ցանկում ներառված հարկ վճարողներից 17-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 4863.0 հազ. դրամի տուգանք (այդ թվում` «ԱԳԱԹԱ ՖԱՐՄ», «ԱՅՍԲԵՐԳ ՔՈՒԼ», «ԳՐԱՆԴ ՊԵՏՐՈԼԻՈՒՄ» ՍՊԸ-ներում)
աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 31 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 6344.0 հազ. դրամի հարկային պարտավորություն (այդ թվում՝ «ՄԵՏՐՈՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԲԲԸ, «ՆՅՈՒ ՍՔԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԱԼԼՖԱ ՍԻՍԹԵՄ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԲԸ)
7 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների և գների խախտման դեպքեր, (այդ թվում` «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» Հ/Ձ, «ԱԵՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ):
Ցանկում ներառված հարկ վճարողների մոտ սկսվել և շարունակվում են իրականացվել տարբեր հսկողական միջոցառումներ, իսկ 110 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:
Այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների աճը կազմել է 53.7% (139415 հատ), որի ընդհանուր գումարը կազմել է 28 մլրդ 566.6 մլն դրամ (դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 47.6 %):
Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ֆինանսների նախարարությունը շարունակում է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի ամենօրյա հսկողությունը՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3.5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով:
Նշված գործընթացում հնարավոր են հարկային ռիսկեր, մասնավորապես՝ դուրս գրված հարկային հաշվով ապրանքը կարող է առաքվել, այնուհետ գործարքն ավարտելուց հետո հաշիվը չեղյալ կամ անվավեր ճանաչվել: Այդ ռիսկերը կարող են չեզոքացվել համապատասխան հսկողական աշխատանքների արդյունքում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել և առաջիկա օրերին կիրառության մեջ կդրվի «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը: Ֆինանսների նախարարությունը, կարևորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածքով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության կողմից ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, որոնց արդյունքում ընթացիկ տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել ներքոհիշյալ կազմակերպությունների մոտ.
«ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1000 հատով` լրացուցիչ 52.4մլն դրամով
«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 5093 հատով` լրացուցիչ 17.3մլն դրամով
«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 619 հատով` լրացուցիչ 57.0մլն դրամով
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9մլն դրամով
«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆԱ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2217 հատով` լրացուցիչ 24.5մլն դրամով
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1055 հատով` լրացուցիչ 37.3մլն դրամով
«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 617 հատով` լրացուցիչ 77.0մլն դրամով
«ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 3575 հատով` լրացուցիչ 116.8մլն դրամով:
21 հարկ վճարողների մոտ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են խախտման դեպքեր և առաջադրվել է 1723.0 հազար դրամի վարչական տուգանք, իսկ 1 հարկ վճարողի վերաբերյալ կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին:
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
17:09 11-09-2014
Ֆիննախը՝ սեպտեմբերի 1-ից 10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ
2535 դիտում
15:11 11-11-2014
ՀՀ Ֆիննախը՝ նոյեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ
847 դիտում
15:35 01-12-2014
ՀՀ Ֆինանսների նախարարությունը՝ նոյեմբերի 21-30-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ