«Բարսելոնա»-ի նորեկ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կատալոնյան ակումբի կազմում անցկացրած առաջին խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
« Շատ հաճելի հանդիպում անցկացրեցի: Ինձ դուր է գալիս «Բարսելոնա»-ի խաղաոճը, և ես հուսով եմ, որ նման կերպ կշարունակվի նաև հետագայում:
Այս խաղում ես հաճախակի էի դիպչում գնդակին: Սակայն ավելի շատ փոխանցումներ էի կատարում, քան որսում կամ հետ էի մղում գնդակը: Դա շատ կարևոր է թիմի խաղաոճի համար: Ես կարծում եմ, որ կկարողանամ լուծել իմ առջև դրված խնդիրը»,-ասել է տեր Շտեգենը: