«Բարսելոնա»-ի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ մի փոքր ցավում է Մեսսիի համար, ում հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց Գերմանիայի ընտրանուն:
« Ես ցավում եմ Մեսսիի համար, սակայն եզրափակչից հետո ես ցնծում էի: Այդ խաղը դիտում էի Բարսելոնայի հյուրանոցներից մեկում, որտեղ ես ապրում եմ: Ես շատ ուրախ եմ Գերմանիայի հավաքականի իմ խաղընկերների համար:
Հուսով եմ «Բարսելոնա»-ում հաջող հանդես կգամ և կրկին կհրավիրվեմ Գերմանիայի հավաքական: «Կապտանռնագույնների» կազմում ես հնարավորություն կստանամ ցուցադրել իմ ունակությունները: Գիտեմ, թե ինչ ճնշում է զգում «Բարսելոնա»-ի դարպասապահը, սակայն ես դրանից չեմ վախենում»,-ընդգծել է գերմանացի դարպասապահը: