Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջները մի քանի մարտական հաշվարկներով չեն կարողանում մարել կրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել 3-րդ և 4-րդ գյուղերին հարակից աղբավայրում:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ 5-ից ավելի մարտական հաշվարկներ, ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները, շտապօգնության բրիգադներ և ոստիկանության Մաշտոցի և Մալաթիա Սեբաստիաի բաժինների ծառայողները:
Այս պահին հրդեհը չի հաջողվում մարել, ուժեղ քամու պատճառով այն տարածվում է:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի