211652_close_icon
views-count47108 դիտում article-date 23:42 22-12-2016

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մի քանի մարտական հաշվարկներով մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցի 22 շենքի 32 բնակարանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 4, այնուհետև՝ թիվ 2, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ատակարգ իրավիճակների արձագանքման խմբի աշխատակիցները՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի և ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև 1-03, 1-04 և էլեկտրացանցի աշխատակիցները: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Արմիկ Շահումյանին պատկանող բնակարանում առաջացած հրդեհը: Ամբողջությամբ այրվել է նախասրահը և խոհանոցի գույքը, պատշգամբը, մասամբ՝ հյուրասենյակը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր