211652_close_icon
views-count3915 դիտում article-date 12:57 02-11-2017

Փրկարարները Աբովյան քաղաքում արգելափակված վերելակից քաղաքացիների են դուրս բերել

Նոյեմբերի 1-ին, ժամը 00:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/6 շենքի 5-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր