Խամես Ռոդրիգեսը ժամանել է Մադրիդ. ֆոտո
Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ժամանել է Մադրիդ: Մոտակա ժամերի ընթացքում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և 6-ամյա պայմանագիր կկնքի «Ռեալ»-ի հետ: «Արքայական ակումբը» տաղադնավոր ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 80 մլն եվրո: Կոլումբիացու տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: