Դորտմունդի «Բորուսիա»-ն՝ Եվրոպայի ամենահաճախելի ակումբ
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է գլխավորել Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը: Դորտմունդյան թիմի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80 295 երկրպագուներ:
Այդ ցուցանիշով Եեկրորդ տեղը զբաղեցնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի խաղերին «Օլդ Տրաֆորդում» այցելում են միջինը 75 205 երկպագուներ: Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան»՝ միջինը 71 150 երկրպագու: Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը չորրորդն է: