211652_close_icon
views-count1919 դիտում article-date 20:25 25-01-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ի անհաջող ելույթները շարունակվում են. տեսանյութ

Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Աուգսբուրգ»-ին: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Դորտմունդցիների կազմում Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց 84 րոպե, որից հետո փոխարինվեց: «Բորուսիա»-ն Բունդեսլիգայում իր հերթական միավորները կորցրեց: Հատկանշական է, որ դորտմունդցիները չեն կարողանում սեփական հարկի տակ հաղթել 4-րդ անընդմեջ խաղում, իսկ առհասարակ Բունդեսլիգայի շրձանակում վերջին հաղթանակը Կլոպի սաները տոնել են 14-րդ տուրում, երբ մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան Մայնցի նկատմամբ: «Բորուսիա» - «Աուգսբուրգ»`2:2 Գոլեր` Բենդեր 5', Շահին 66' – Բենդեր 56' (ինք), Դոն վոն Ջի 72'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր