211652_close_icon
views-count1094 դիտում article-date 13:39 01-11-2014

Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Այս գիշեր Պաղեստինյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որը պայթել է բաց տարածությունում և չի վնասել ոչ ոքի և ոչինչ: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, իսրայելական բանակը պատասխան կրակ չի բացել: Իսրայելի ռազմական հետախուզությունը պարզում է, թե ով է կանգնած հրթիռի արձակման հետևում: Ենթադրվում է, որ հրթիռն արձակել է վերահսկողությունից դուրս մնացած ահաբեկչական ինչ-որ խմբավորում:

Նմանատիպ նյութեր