Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ռմբակոծման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ
Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ ականանետային ռմբակոծման հետևանքով ավելի քան 4 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։
Ըստ ազգային ռադիոկայանի հաղորդման՝ ռումբը ընկել է Էշկոլի տարածքում։
Հաղորդվում է նաև 10 վիրավորի մասին։