211652_close_icon
views-count1644 դիտում article-date 22:36 19-07-2014

Աշխարհի չեմպիոնի համար «Նապոլի»-ին 12 մլն եվրո է առաջարկել

Գերմանիայի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը իր կարիերան կարող է շարունակել «Նապոլի»-ում: Ինչպես հայտնում է Il Mattino-ն, նեապոլիտանցիները 23-այա գերմանացու համար մտադիր են 12 մլն եվրո վճարել: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքները պատկանում են Լևերկուզենի «Բայեր»-ին: Նախկինում իտալական ակումբը Կրամերի համար 8 մլն եվրո էր առաջարկել, սակայն լևերկուզենյան ակումբը մերժել էր այդ առաջարկը: 2014 թվականի աշխարհի առաջնությունում Կրամերը մասնակցել է երեք խաղի, այդ թվում Արգենտինայի հետ կայացած եզրափակիչը: Սակայն արգենտինացիների հետ խաղի 32-րդ րոպեին Կրամերը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը:

Նմանատիպ նյութեր