211652_close_icon
views-count994 դիտում article-date 19:31 19-02-2014

«Չելսի»-ն պատրաստ է 84 մլն եվրո առաջարկել Կավանիի համար

«Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, Tribalfootball.com-ը: Նախորդ շաբաթ ուրուգվայցի հարձակվողի գործակալները եղել են Լոնդոնում, որտեղ հանդիպել են անգլիական մի քանի ակումբների ներկայացուցիչների հետ, այդ թվում «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի: Բացի այդ Կավանիին դեմ չէ իր կազմում տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Այդուհանդերձ «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը վճռական է տրամադրված Կավանիին ձեռք բերելու հարցում և նրա տարնսֆերի համար պատրաստ է տրամադրել 84 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր