211652_close_icon
views-count2543 դիտում article-date 16:00 19-03-2014

«Ռեալ»-ը Դե Շիլյոյի համար պատրաստ է առաջարկել 18 մլն եվրո

«Միլան»-ի պաշտպան Մատտիա Դե Շիլյոն իր կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, հայտնում է calciomercato.it-ը: Աղբյուրի տվյալներով, «Արքայական ակումբը» Իտալիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի համար պատրաստ է միլանյան ակումբին առաջարկել 18 մլն եվրո: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է գործարքը իրականացնել մինչ 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը:

Նմանատիպ նյութեր