211652_close_icon
views-count4606 դիտում article-date 11:20 19-07-2014

Կադիրովը Instagram֊ում տեղադրել է մահացած Դոկա Ումարովի լուսանկարը

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը իր Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որում պատկերված, ըստ իր պնդմամբ, մահացած գրոհային Դոկա Ումարովն է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Կադիրովը հայտարարել է, որ ավելի վաղ ԶԼՄ֊ները կասկածի տակ են դրել գրոհայինի ոչնչացման փաստը։ Ըստ նրա խոսքերի՝ ավելի ուշ նրա մահվան փաստը պաշտոնապես հաստատվեց։ «Այժմ այն մարդկանց համար, ովքեր հավատում են, որ այդ առնետն ողջ է, մենք կարող ենք ցույց տալ նրան մահվանից հետո»,֊ նշել է Կադիրովը։ Ավելի վաղ ՌԴ֊ի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խոստովանել է, որ Դոկա Ումարովը լիկվիդացվել է ռուսական հատուկ ծառայության կողմից։

Նմանատիպ նյութեր