2356 դիտում
09:50 19-07-2014
Լևոն Հայրապետյանի կալանավորումից հետո մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով: Քանզի դրանից առաջ էլ Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաներն իրենց զարմանքն են հայտնել հայ գործարարներին` Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում կուտակվող նեգատիվի առնչությամբ և հանձնարարել են «շտկել վիճակը»:
ՀՀԿ-ական ջավախեցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին հարցրինք. ճի՞շտ է, որ իրենց` ջավախեցիներին, Ախալքալաքցի Նորոն է կուրացիա անում: «Եթե խոսքը վերաբերում է Նորիկ Թևանյանին, ապա նա ծնունդով ջավախեցի, հայրենասեր, պատվախնդիր անձնավորություն է»: Ձեր պատասխանից կարո՞ղ ենք հասկանալ, որ՝ այո: «Ես ընդամենը բնութագրում էի Նորայր Թևանյանին, ինչ վերաբերում է մեր քաղաքական գործունեությանը, ապա ես կոնկրետ ներկայացնում եմ ՀՀԿ ֆրակցիան և «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը, նախագահն եմ ես, իսկ նրա պատվավոր նախագահը Նորայր Թևանյանն է»:
Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք ԲՀԿ-ական ջավախեցի մյուս պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: «Ես չեմ հասկանում, թե համագործակցություն ասելով Դուք հատկապես ինչ նկատի ունեք. եթե հանդիպում ենք միջանցքում, բարևում ենք»:
Նմանատիպ նյութեր
6505 դիտում
15:43 23-10-2014
Արագած Ախոյանի ելույթը շփոթություն է առաջացրել Թուրքիայի իշխանությունների շրջանում. տեսանյութ
1738 դիտում
22:10 23-02-2023
Արամ Գասպարյանն ազատ արձակվեց՝ 530 օր կալանավորումից հետո, ստանձնել եմ նրա պաշտպանությունը․ Վարդևանյան
1144 դիտում
10:30 01-08-2023
Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»