1682 դիտում
09:17 19-07-2014
Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ և փորձել լինել ավելի ինքնուրույն․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ես պացիֆիստ չեմ, այսինքն՝ չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես՝ կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է՝ երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն վերին աստիճանի խոհեմ, իմաստուն, հանդուրժող՝ անվստահության, փոխադարձ վիրավորվածության, ատելության ձնագունդը չմեծացնելու համար:
Ադրբեջանը օրը մեջ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Բայց արդյոք դա Ադրբեջա՞նն է: Արդյոք Ռուսաստա՞նը Ալիևի շուրթերով չի սպառնում մեզ՝ տեսեք, եթե ձեզ լավ չպահեք, մենք Ադրբեջանին ձեր վրա քսի կտանք: Եվ մեր զգուշավոր իշխանավորները և քաղաքական ուժերը «իրենց լավ են պահում»: Վստահ չեմ, սակայն, որ այդպես մենք կխուսափենք պատերազմից:
Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ և փորձել լինել ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու սեփական երկրի ու նրա անվտանգության համար: Իհարկե, դրան կարող են «պատժամիջոցներ» հետևել, այդ թվում ՝ «Ադրբեջանի ձեռքով» սկսած պատերազմով: Չգիտեմ, գուցե ասածս արկածախնդրություն թվա, բայց գուցե արժե մեր ուժերի չափով այդ կռիվը տալ, իսկ հետո փորձել ինքնուրույն կարգավորել խնդիրները հարևանների հետ:
Թե չէ՝ այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
16:04 07-04-2016
Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
Այս բաժնից
2077 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1552 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»