211652_close_icon
views-count5515 դիտում article-date 22:05 18-07-2014

Երևանում կին վարորդը՝ Volkswagen-ով շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 34 NF 660 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյուլբենկյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել է Mitsubishi Pajero մակնիշի 64 SS 002 համարանիշի և Mercedes մակնիշի 34 DR 652 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Սակայն վարորդները մեկուկես ժամից ավելի սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին և միայն օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ. « Volkswagen-ի վարորդը եղել է կին»: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Նախնական տվյալներով Volkswagen Golf մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 դրամ, Mitsubishi Pajero-ինը` 200.000, իսկ Mercedes-ինը` 730.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Volkswagen Golf մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 55.000, Mitsubishi Pajero-ինը` 135.000, իսկ Mercedes-ինը` 98.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր