973 դիտում
16:41 18-07-2014
Բուժհաստատություններին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացում
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները և համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց»-ից:
Միաժամանակ, շրջաբերական կուղարկվի հանրապետության բոլոր բուժհաստատություններին` հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել` դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացում բացառելով սահմանված կարգի խախտումները։
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
20:07 24-05-2016
Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել վարչական տույժերի մասով կազմվող արձանագրությունների նկատմամբ
996 դիտում
16:06 18-03-2015
Արցախում դեղերի հերթական խմբաքանակն է բաշխվել բուժհաստատություններին
Այս բաժնից
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1282 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում