12133 դիտում
21:31 15-07-2014
Որն է գերմանական ֆուտբոլի հաջողության գրավականը. 4 կարևորագույն քայլ դեպի բարձրունք
Վերջին տարիներին գերմանական ֆուտբոլը մեծ քայլերով շարունակում է առաջ գնալ: Դա արտացոլվում է գերմանական ակումբների և երկրի ազգային հավաքականի վերջին հաջողություններով: 2014 թվականի աշխարհի չեմպիոն հռչակվեց Գերմանիայի հավաքականը: Այդ փառքին արժանանալու համար գերմանացիները երկար և դժվարին ուղի անցան: Այն, որ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես են գալիս բազմաթիվ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ` ամենևին պատահական չէ: Վերջին 10 տարվա ընթացքում Գերմանիայի ֆուտբոլի միությունը երկրում ֆուտբոլային տաղանդերի բացահայտման համար հատուկ ծրագիր մշակեց: Այդ ծրագիրը իր առաջին պտուղները տվեց 2008 թվականին, երբ Գերմանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Դրանից երկու տարի անց Բունդեսթիմը 2010 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը: Եվրո 2012-ում գերմանացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, իսկ 2014 թվականին նրանց ջանքերը վերջիվերջո պսակվեցին հաջողությամբ:
1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի առաջնություններում Գերմանիայի հավաքականը անփառունակ ելույթներ ունեցավ: Այդ անհաջողությունները գերմանական ֆուտբոլի ղեկավարներին լուրջ մտորելու տեղիք տվեցին և ձեռնարկվեցին համապատասխան քայլեր: 2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի կազմում ընդամենը մեկ երիտասարդ խաղացող կար և այդ ֆուտբոլիստը 21-ամյա Սեբաստիան Դայսլերն էր: Այդ ժամանակվա թիմի միջին տարիքը կազմում էր 31 տարեկան: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին ազգային թիմում 21 տարեկան ֆուտբոլիստների թիվը հասնում էր 6-ի, իսկ թիմի միջին տարիքը` 25-ի:
[b]Քայլ № 1
Տաղանդների որոնում (սկաուտինգ)[/b]
«Տաղանդների բացահայտման ծրագրի» գլխավոր քայլերից մեկը դարձավ ներդաշնակ սկաուտինգը: Գերմանիայի յուրաքանչյուր բնակավայրում նշանակված են պրոֆեսիոնալ սկաուտներ, ովքեր հետևում են յուրաքանչյուր պատանի ֆուտբոլիստի ելույթին: ֆուտբոլ խաղացող յուրանքանչյուր պատանի գրանցվում է Գերմանիայի ֆուտբոլի միությունում:
Ներկայումս Գերմանիայում գոյություն ունի 26 հազար ֆուտբոլային ակումբ: Այդ ակումբների խաղացողներին ելույթներին հետևում են հազար սկաուտներ: Նրանցից յուրաքանչյուրը մանրակրկիտ տեղեկություն է հաղորդում 20-30 ակումբների խաղացողների վերաբերյալ: Սկաուտների գործունեությունը վերահսկվում է հատուկ հանձնաժողովի կողմից: Նման ներադաշնակ համակարգը գերմանացիներին թույլ է տալիս հնարավորինս մեծ թվով տաղանդներ բացահայտել:
[b]Քայլ № 2
Յուրաքանչյուր ակումբ պարտավոր է ֆուտբոլային ակադեմիա կառուցել[/b]
Գերմանիայի ֆուտբոլային միությունը 1-ին և 2-րդ Բունդեսլիգաներում հանդես եկող ակումբներին պարտադրեց պատանի ֆուտբոլիստների համար ակադեմիաներ կառուցել: Այդ խիստ պահանջ չկատարելու դեպքում տվյալ ակումբին սպառնում է պրոֆեսիոնալ լիցենզիայի զրկում: Ներկայումս Գերմանիայի յուրաքանչյուր ակումբ ունի իր ակադեմիան: Ակադեմիան պետք է համալրված լինի նվազագույնը երեք մարզումային խաղադաշտով: Յուրաքանչյուր մանկապատանեկան թիմի մարզիչ հատուկ դասընթացների միջոցով պարբերաբար պետք է բարձրացնի իր որակավորումը: Մանակապատանեկան թիմերում մարդկանց թիվը չպետք է գերազանցի 20-ը: Այդպսով յուրքանչյուր պատանի արժանանում է համապատասխան ուշադրության: Այդ կանոնը մտցնելուց հետո ակումբները ձգտում են իրենց տարածաշրջաններից հավաքագրել 20 լավագույն պատանիներին:
Չափանիշներով համեստ ակումբները նույնպես ապավինում են այդ փիլիսոփայությանը, քանի որ նրանցից ոչ մի ակումբ չի կարող խլել իր տաղանդերին: Նախկինում գրանդ ակումբները աղքատ ակումբներից խլում էին տաղանդնեին: Յուրքանչյուր տարիքային խմբում ընդգրկում էին 40 երեխայի, որից հետո ընտրում էին լավագույններին: Այդ տարբերակը ԳՖՄ-ի կողմից խստիվ արգելվեց: Հատկանշական է, որ այդ բարեփոխումները կատարվեցին ակումբների սեփական ֆինանսական միջոցներով: 2002 թվականին ակումբների ակադեմիաների գործունեությունը գնահատելու համար մտցվեցին 300 չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-10 բալային համակարգով: Յուրաքանչյուր տարի ԳՖՄ-ի տեսուչները ստուգում են խաղադաշտերի որակը, մարզիչների պատրաստվածության աստիճանը և մնացած ամեն ինչը: Թերությունները գտնելուց հետո ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
[b]Քայլ № 3
Շրջանային կենտրոնների կառուցում[/b]
Հաջորդ կարևոր քայլը դարձավ երկրի բոլոր շրջաններում մարզումային կենտրոնների կառուցումը: Ներկայումս Գերմանիայում նմանատիպ 366 կենտրոն է գործում: Սկաուտների կողմից ընտրված տաղանդավոր երեխաները հայտնվում են շրջանային ֆուտբոլային կենտրոններ, որտեղ նրանց վրա ավելի մեծ ուշադրությունն է դարձվում: Յուրաքանչյուր կենտրոնում աշխատում է 2-3 բարձր որակավորում ունեցող մարզիչ, ովքեր աշխատում են 11-14 տարեկան երեխաներից կազմված խմբերի հետ: Առանց շրջանային կենտրոնների մենք չէին տեսնի այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների ինչպիսիք են` Տոնի Կրոսը, Դենիս Աոգոն, Շտեֆան Կիսլինգը, Մարիո Գոմես, Մարիո Գյոտցեն և այլոք: Հասարակ ֆուտբոլային դպրոցների գործունեությանը հետևում են շրջանային ակադեմիաները, որտեղ հայտնված երեխաներին իրենց հերթին հետևում են ֆուտբոլային ակումբները:
[b]Քայլ № 4
Էլիտար դպրոցների կառուցում[/b]
Նման դպրոցները տեղակայված են ակումբների մարզաբազաներին հարակից տարածքներում: Էլիտար դպրոցներում սովորում են հասարակ աշակերտներ, ովքեր միաժամանակ զբաղվում են ֆուտբոլով: Այդ դպրցոներում սովորող աշակերտներ միաժամանակ հասցնում են սովորել, թե դասերը և թե հաճախել ֆուտբոլի մարզումներին: Օրինակի համար «Շալկե 04»-ի էլիտար ֆուտբոլային դպրոցի աշակերտների 10 % հանդես է գալիս գելզենկիրխենյան ակումբի մանակապատանեկան թիմերի կազմերում: Նման ֆուտբոլային դպրոցները Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից տարեկան ստանում են 30-40 հազար եվրո:
Որոշ տվյալներ համաձայն, տարբեր հովանավորների միջոցով ԳՖՄ-ն նման ծրագրի իրագործման համար հատկացնում է 8-10 մլն եվրո: Այդ գումարները հատկացվում են ֆուտբոլային տարբեր դասագրքերի տպագրության, խաղադաշտերի վերակառուցման, մարզագույքի ձեռքբերման, սկաուտներին և մարզիչներին վարձատրելու, ինչպես նաև այլ ծրագրերի իրագործման համար: Հատկանշական է, որ երեխաների համար ֆուտբոլային դպրոց հաճախելը կատարվում է անվճար հիմունքով:
[b]Արդյունքը[/b]
Ներկայումս Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 18 % երիտասարդներ են: Այդ ուղղությամբ Բունդեսլիգայի ակումբները հատուկ քաղաքականություն են վարում: Դրա իմաստը կայանում է թիմերի կազմում հնարավորինս մեծ թվով երիտասարդ խաղացողներ ներգրավվել: 2000/01 թվականի մրցաշրջանի տվյալներով Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 8 % երիտասարդներ էին, իսկ 2010 թվականին այդ թիվը կազմում էր 16 %:
2009 թվականին Գերմանիայի երիտասարդական հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ չեմպիոնական թիմից խաղացողներից շատերը ներկայումս խաղում են Գերմանիայի ազգային հավաքականում: Խոսքը գնում է `Մանուել Նոյերի, Մեսութ Օզիլի, Մարսել Շմելցերի, Մաթս Հումմելսի, Բենեդիկտ Հյովեդեսի, Սամի Խեդիրայի և ժերոմ Բոատենգի մասին:
Արդյունքն ակնհայտ է...
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
6955 դիտում
12:07 10-08-2017
«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». լավագույն դիրքապահները
2139 դիտում
19:21 20-02-2017
Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
2779 դիտում
20:36 14-12-2024
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց դանիացիներին
3811 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2536 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ