Նաիրի Հունանյանը հիմա էլ ատամներն է սարքում․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը, որին, ինչպես տեղեկացրել ենք, հուլիսի 3-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել, դեռ շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության տակ. նա հետվիրահատական փուլում է: Հունանյանի վիճակը գնահատվում է լավ, սակայն, դուրսգրման եւ կալանավայր տեղափոխման ժամկետ չի նշվում:
Հիշեցնենք, որ Հունանյանի մոտ ախտորոշվել էր սուր պարապրոկտիտ, աբսցես: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, Նաիրի Հունանյանը վիրահատությունից հետո սկսել է բուժել նաեւ ատամները: Ինչն էլ, թերեւս, երկարաձգում է «Դատապարտյալների հիվանդանոցում» նրա մնալու ժամկետը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։