211652_close_icon
views-count8501 դիտում article-date 22:58 13-07-2014

Պատկան մարմինների թերի աշխատանքի հետևանքով Երևանում տեղի է ունեցել հերթական պատահարը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20.00-ի սահմաններում Lada Priora մակնիշի 35 VՍ 373 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դրոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, խփել ճանապարհի բետոնե հատվածին և բախվել սեփական տանը ներկառուցված առևտրի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի պահին վրանում նստած են եղել ծաղկավաճառ ամուսինները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նշված կենտրոն է տեղափոխվել նաև վարորդը: Վարորդին և վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց շնորհիվ էլ ժամանակին նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները , ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը ճանապարհի ոչ ճիշտ ասվալտապատման պատճառով լուրջ վտանգ է ներկայացնում ու բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. «Սևին սաբոնն ինչ կանի, խևին՝ խրատը»: Իսկ նրանց անգործության հետևանքով 30-ից ավելի վթարներ են տեղի ունեցել: Գոնե այս վթարից հետո պատկան մարմիններն արթնան «արջաքնից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր