Շիրակի մարզում 3 БМП-ներ բախվել են միմյանց. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ БМП-ների վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Արևշատ գյուղի վարչական տարածքում 3 БМП-ներ բախվել են միմյանց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ծուխ է սկսել բարձրանալ: Այս պահին պարզվում է՝ զոհեր և վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Հավաքվածները ասում են, որ БМП-ները ՀՀ ՊՆ հաշվեկշռում են հաշվառված, սակայն այդ տեղեկատվությունը ճշտվում է: Թե ինչ առիթով են դրանք հայտնվել նշված հատվածում, [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձում է պարզել:
***
17:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց պարզվել է, որ նշված БМП-ները պատկանում են Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերին, հետևաբար նշված տեխնիկան Հայաստանի բանակին չի պատկանում: Պարզվել է նաև, որ բախման հետևանքով զոհեր չկան, բայց 3 հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, որոնց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բացառիկ լուսանկարներ է արել БМП-ների բախումից: