1592 դիտում
10:58 05-07-2014
Պահնորդական ոլորտն էլ են մենաշնորհելո՞ւ. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի։ Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել:
Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ 430 պահնորդներով ծառայություն կարող է մատուցել ընդամենը 1-2 կազմակերպություն, մինչդեռ այսօր դաշտում պահնորդական գործունեություն է ծավալում 20-22 կազմակերպություն:
Նշենք, որ այս օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը:
Այսինքն, այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց: Առաջին հայացքից նման օրենք ունենալը ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերել, որոնց մասին սակայն պաշտոնական մարմինները լռում են։
Պահնորդական կազմակերպությունների կողմից ներկայացված մտահոգությունների արդյունքում կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է լիցենզավորման գործընթացը՝ նպատակ ունենալով հստակեցնել եւ օրենքում շտկումներ անել, սակայն այսօր կրկին պահնորդական ընկերությունները կանգնել են փաստի առաջ: Ոլորտի մասնագետների տպավորությամբ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ոլորտը տարվի մենաշնորհացման: Հակառակ դեպքում ոստիկանությունը, որը լիցենզավորող մարմինն է, չէր երկարաձգի որակավորման ստուգումները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
22:00 01-03-2014
Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
1994 դիտում
09:20 19-04-2014
ԵՊՀ-ի անվտանգության աշխատակիցներին կստիպեն պահնորդական ծառայության սերտիֆիկատ ստանալ․ Հրապարակ
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»