2980 դիտում
10:14 05-07-2014
Բժիշկը դերասանից երեք միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու եւ փոխհատուցում վարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։ Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, եւ որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.« Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»։
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 10-ին Ոստիկանության Կենտրանականի քննչական բաժնի կողմից կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Բժիշկը պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ա. Մելոյանին համացանցով ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ գումար, իսկ զրպարտության համար էլ՝ 2 մլն դրամ գումար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4288 դիտում
08:54 10-02-2018
Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ. ՊԵԿ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»
10551 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»